Մալաթիայի թաղապետարանի դիմաց բախվել են Opel-ն ու Mercedes-ը, որն էլ մխրճվել է կանգառի մեջ. կա վիրավոր. shamshyan.com
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանի դիմաց, բախվել են Mercedes մակնիշի 85 CC 855 համարանիշի և Opel Zafira մակնիշի 36 RN 336 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկանցում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներով 1 մարդ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում:










