Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 27 000-ը

23:18 • 01.05.20

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից վերջին մեկ օրում 739 մարդ է մահացել՝ երկրում համաճարակի բռնկման պահից ի վեր մահացության ցուցանիշը հասցնելով 27․510-ի:

Ինչպես հայտնում է The Guardian-ը, կորոնավիրուսի տարածման վերաբերյալ վերջին տվյալները ներկայացրել է երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը: Վերջինիս խոսքով՝ կորոնավիրուսով մինչ օրս վարակվել է 177 454 մարդ, որոնցից 6201-ը՝ վերջին մեկ օրում:

Նախարարի հաղորդմամբ՝ ներկա պահին 15 111 մարդ հիվանդանոցում է գտնվում:

Մեծ Բրիտանիան կորոնավիրուսից զոհերի թվով բարձրացել է Եվրոպայում երկրորդ տեղ՝ Իտալիայից հետո: