Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը զգալիորեն նվազել է
Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 24․594-ի: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է երկրի առողջապահության գլխավոր վարչության տնօրեն Ժերոմ Սալոմոնը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ օրում այդ թիվն ավելացել է 218-ով, որը զգալի ցածր ցուցանիշ է նախորդ օրերի համեմատ: Հիվանդանոցներում 15․369 մարդ մահացել, ծերանոցներում՝ 9225:
Ներկա պահին հիվանդանոցներում բուժում է ստանում 25․877 մարդ: Համավարակի ողջ ընթացքում ապաքինվել է 50․212 մարդ։ Ընդհանուր առմամբ, համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակման 167․346 դեպք է արձանագրվել:










