Վրաստանում կորոնավիրուսից 7-րդ մահն է արձանագրվել
Վրաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը հասել է 7-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրում վիրուսի տարածման վերահսկողությունն իրականացնող կայքին:
Ինչպես հաղորդվում է, վերջին մեկ օրում ապաքինվել է 21 մարդ, ընդհանուր առմամբ, ապաքինվածների թիվը հասել է 207-ի:
Վարակման հաստատված դեպքերը 566 են, այդ թվում՝ մահացածներն ու ապաքինվածները: Ներկա պահին կարանտինի մեջ է գտնվում 5320 մարդ, վերահսկողության տակ՝ 548-ը, որոնցից 3-ը արտասահմանից եկած քաղաքացիներ են:
Թբիլիսիի հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ մահացել է 83-ամյա տղամարդը, որի մոտ խրոնիկ շաքարախտ է եղել, բացի այդ, վերջինս զրկված էր վերջույթներից: Վրաստանում կորոնավիրուսից մահացած բոլոր հիվանդները 70-ից բարձր տարիքի էին:










