Իտալիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսից 269 մարդ է մահացել

22:39 • 01.05.20

Իտալիայում կորոնավիրուսով վարակման դեպքերը վերջին մեկ օրում ավելացել են 1965-ով՝ հասնելով 207.428-ի, իսկ մահացության ցուցանիշն ավելացել է 269-ով՝ հասնելով 28.236-ի:

Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս տվյալները հաղորդել է երկրի Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը: Վերջին մեկ օրում գրանցված մահերի թիվը 16-ով նվազել է նախորդ օրվա ցուցանիշից:

Իտալիայի կառավարությունը նախատեսում է աստիճանաբար մեղմացնել մարտի 10-ից սահմանված խիստ կարանտինի ռեժիմը: Մայիսի 4-ին նախատեսվում է վերականգնել արտադրական ձեռնարկությունների և շինհրապարակների աշխատանքը: