Հրվ. Կորեայի լեռներում փրկարար ուղղաթիռ է ընկել

10:39 • 01.05.20

Հարավային Կորեայում ընկել է փրկարար ուղղաթիռ, որում 7 մարդ է եղել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով կորեական YTN հեռուստաալիքին:

Ուղղաթիռն ընկել է մայիսի 1-ին՝ Քյոնսան Նամդո նահանգում գտնվող Չիրիսան լեռներում: Ուղղաթիռը կանչից էր վերադառնում՝ իր հետ բերելով սրտի կանգ ունեցած հիվանդին: Փրկարարների թիմից տուժածներ չկան, սակայն հիվանդն ու նրա խնամակալը ծանր վիճակով տեղափոխվել են հիվանդանոց:

Հստակեցվում է, որ պայթյուն կամ ուղղաթիռի կործանում տեղի չի ունեցել: Ուղղաթիռը պատկանում է Քյոնսան Նամդո նահանգի գլխավոր հրշեջ վարչությանը, վարձակալված է ավիաընկերությունից, որի անունը չեն նշել: