Կրեմլը պաշտոնական տեղեկատվություն չունի Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին. Պեսկով
Կրեմլը պաշտոնական տեղեկություն չունի Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Աղբյուրը նշում է, որ Հյուսիսային Կորեայից ավելի վաղ փախած պատգամավոր Ցզի Սոն Հոն հայտարարել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը «99 տոկոս հավանականությամբ» մահացել է հանգստյան օրերին տեղի ունեցած սրտի վիրահատությունից հետո:
Կիմ Չեն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին լուրեր են սկսել պտտվում ապրիլի 25-ից, երբ ճապոնական լրատվամիջոցները հայտնեցին, որ հյուսիսկորեացի առաջնորդն անգիտակից վիճակում է: Հոնկոնգյան հեռուստաալիքներից մեկն անգամ հայտնել էր, որ Կիմ Չեն Ընը մահացել է:
Հիշեցնենք, որ Թրամփն այսօր ավելի վաղ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ևս մեկ անգամ հրաժարվել էր պատասխանել Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին հարցին:










