«Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքով քրեական գործը կարճվել է, մենք դիմելու ենք մինչև ՄԻԵԴ և հաջողության ենք հասնելու. փաստաբան (տեսանյութ)
«Հայելի» մամուլի ակումբի դեմ հարձակման դեպքով հարուցված քրեական գործը կարճվել է, այս մասին այսօր ասուլիսին հայտարարեց ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը: Գործի մանրամասները ներկայացրեց Անժելա Թովմասյանի և Հայելի ակումբի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Փոստանջյանը նշեց, որ դեպքը տեղի էր ունեցել ուղիղ եթերով, որի ժամանակ ակնհայտ էին խուլիգանական արարքները, մարդու նկատմամբ խտրական վերաբերմունք դրսևորելը, արդարդատության դեմ ուղղված ոտնձգությունները, նաև լրատվամիջոցների աշխատանքը խոչընդոտելը:
«Այս չորս հանցակազմերը, որոնք նախատեսված են ՀՀ օրենքներով՝ ուղիղ եթերում մենք տեսել ենք: Այսինքն՝ իրավապահ մարմինները պետք է գնահատական տային այս չորս հանցակազմերի համատեստքում և մեղադրյալներ ներգրավեին: Մինչդեռ մենք առաջին օրվանից զգացինք, որ իրավապահ մարմիննեը չեն ցանկանում լուրջ քննություն իրականացնել, մեղադրանքներ առաջադրել: Միայն հարուցեցին քրեական գործ լրագրողի մասնագտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ և մեղադրայլ ներգրավվեցին միայն այդ հոդվածով: Երեկ մենք ստացանք լուր, որ քննիչը պատրաստվում է քրեական գործը կարճել»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ երեկ երեկոյան ստացել է քրեական գործի նյութերը, ինչից էլ պարզ է դարձել, որ քննիչը կատարել է ընդամենը մի քանի գործողություններ, գործը մեկ հատորից է, իհարկե, գործ չկար էլ, կարելի էր դիտել այդ տեսանյութը և արագ մեկ ամսվա ընթացքում գործն ուղարկել դատարան: «Բայց 7 ամիս իրականացվել է նախաքննություն: Այս գործի վերաբերյալ կա արձագանք Եվրոպայի խորհրդի կողմից, որովհետև Եվրոպայի խորհուրդը գործընկներ երկրների լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունն արձանագրում է և այդ արձանագրությունների մասին նաև պաշտոնական տվյալներ է հրապարակում»,- ասաց նա:
Ըստ Փոստանջյանի՝ այդ պաշտոնական տվյալների մեջ հրապարակված է, որ այս անձինք, որոնք հարձակում են գործել «Հայելի» ակումբի վրա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցիներն են, այսպես է արձանգրված ԵԽ-ի կայքում: «Այսօր գիտենք, որ այդ անձինք հանդես են գալիս այն այցետոմսով, որը կոչվում է «հեղափոխության պահապաններ»: Դրա անվան տակ էլ հարձակում են գործում տարբեր անձնանց ու կազմակերպութունների վրա, մարդկանց արժանապատվությունը ստորացնում, բռնություն գործադրում, այս մասին կա նաև ՀՀ-ում գործող իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունը»,- ընդգծեց նա:
Փաստաբանի խոսքով՝ ակնհայտ է, որ այս խումբը ՀՀ-ում գործում է հովանավորչությամբ, որը տեղի է ունենում անմիջապես Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ կերպ սա գնահատել հնարավոր չէ: «Այլապես, այդքան երկար չէր կարող նախաքննությունը երկարացվել, որոշել են այս գործը կարճել, եթե կարճման մասին որոշումը վերջնական կայացված լինի, մենք այդ որոշումը բողոքարկելու ենք դատական կարգով՝ ընդհուպ մինչև ՄԻԵԴ, համապատսխան հոդվածներով և կունենանք հաջողություն: Մինչ այդ մենք այստեղ նահանջ ենք արձանագրում խոսքի ազատության ոտնահարման համատեքստում»,- ասաց նա:
Փոստանջյանն ընդգծեց, որ բացի այն, որ «Հայելի» ակումբը համաձայն չէ գործող իշխանության վարած քաղաքականության հետ և հոդվածներով իր անահմաձայնության մասին հայտնել է, այստեղ կա մեկ այլ գործոն ևս. «Դա այն է, որ Անժելա Թովմասյանը ՍԴ նախագահի քույրն է, ում նկատմամբ այսօրվա գործադիր իշխանության առաջին դեմքն ունի հատուկ մոտեցում: Դա Նիկոլ Փաշինյանի կողմից ակնհայտ է, և իրավապահ մարմիններն այս պարագյում, չեմ կարծում, որ կարող էին դրսևորել անկախություն և գործը ժամանակին ուղարկել դատարան մեղադրկան եզրակացությամբ և մեղադրեին այս երիտասարդներին մի քանի հոդվածներով»:
Մանրամասները՝ տեսանյութում:










