Վրաստանի Մառնեուլի շրջանում ադրբեջանցիները բողոքի ակցիա են անցկացրել
Վրաստանի Մառնեուլի շրջանի ադրբեջանաբնակ Ղաչաղան գյուղի բնակիչները հերթական բողոքի ակցիան են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է minval.az կայքը:
Գյուղացիները բողոքում են մասնավոր սեփականատերերին արոտավայրերը վաճառելու դեմ և հայտարարել են, որ ոչ ոքի թույլ չեն տա օգտվել այդ տարածքներից:
Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները: Գյուղացիները հայտարարել են, որ շարունակելու են բողոքի ակցիաները, մինչև իրենց պահանջները չկատարվեն:
Մառնեուլի շրջանը խիստ կարանտինային գոտի է հայտարարվել և փակվել է մարտի 22-ից:










