ՃՏՊ՝ Էջմիածնում. «Jaguar»-ը բախվել է կայանած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային

10:47 • 01.05.20

Մայիսի 1-ին, ժամը 00:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Jaguar» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արամ Բ.) բախվել է կայանած «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենային. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: