Պակիստանի Ազգային ժողովի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով
Պակիստանի Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Ասադ Քայսերը հայտնել է իր կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի մասին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ գործիչն այդ մասին տեղեկացրել է թվիթերյան տեսաուղերձով:
Վերջինս նշել է, որ կարանտինի մեջ է գտնվում իր տանը, ինչպես նաև զգոնության կոչ է հղել ողջ երկրին:
Տեղի Geo TV հեռուստաալիքը հայտնել է, որ Քայսերի որդու և դստեր մոտ նույնպես կորոնավիրուս է հայտնաբերվել: Հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքական գործիչը կորոնավիրուսի թեստ էր հանձնել նաև մի քանի օր առաջ, սակայն բացասական պատասխան էր ստացվել:
Քայսերը երկրորդ բարձրաստիճան պաշտոնյան է Պակիստանում որը հիվանդացել է կորոնավիրուսով: Ավելի վաղ հայտնի էր դարձել Սինդ նահանգի ղեկավար Իմրան Իսմայիլի վարակման մասին:










