Պեսկովը խոսել է Պուտինի առողջության պաշտպանության մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առողջության պահպանությունն առավելագույն մակարդակի վրա է գտնվում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, այս օրերին հատկապես, երկրի ղեկավարի պաշտպանությունը, առողջության պաշտպանությունն առավելագույն մակարդակի վրա է»,- ասել է Պեսկով՝ «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հեռուստածրագրի անոնսում՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ուժեղացվելո՞ւ է նախագահի առողջության հսկողությունը ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման մասին տեղեկությունից հետո:










