Կրակոց՝ Երևանում. Սարի թաղից հրազենային վնասվածքով 33-ամյա քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

15:44 • 01.05.20

Այսօր կրակոց է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում աջ ոտքի մասում հրազենային վնասվածքով «Էրեբունի» հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 33-ամյա Արտաշես Ֆարսյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Սարի թաղից։

Մինչ բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերում նրան, ոստիկանները պարզել են, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Սարի Թաղի 28 փողոցից։

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Նյութն ամբողջությանբ կարդացեք սկզբնաղբյուրում: