Ինդոնեզիայի կենդանաբանական այգիներում տասնյակ հազարավոր կենդանիներ սովամահ լինելու վտանգի տակ են (լուսանկարներ)

14:36 • 01.05.20

Նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի հետևանքով Ինդոնեզիայում փակվել են կենդանաբանական այգիները՝ դրանց հազարավոր բնակիչների, այդ թվում՝ վերացման վտանգի տակ գտնվող վագրերի ու օրանգուտանների սովամահ լինելու վտանգի առաջ կանգնեցնելով, գրում է Daily Mail-ը:

Ընդհանուր առմամբ, երկրում փակվել է մոտ վաթսուն այգի՝ շուրջ 70 000 կենդանիներով:

Նշվում է, որ կենդանաբանական այգիների մեծ մասը բնակիչների համար սննդի գումարը ստանում էր տոմսերի վաճառքից, իսկ համընդհանուր կարանտինի պայմաններում իրավիճակը կոլապսային է դարձել:

Ինդոնեզիայի կենդաբանական այգիների ընկերակցության խոսնակը նշել է, որ ստեղծված իրավիճակում իրենք պետք է առավելապես կենտրոնանան երկրի էնդեմիկ կենդանատեսակների, օրինակ՝ սումատրական վագրերի պահպանության ուղղությամբ:

A bear sits inside its enclosure at the zoo in Bandung, West Java, on April 29. Thousands of animals, including endangered Sumatran tigers and Bornean orangutans, are facing starvation at Indonesia's zoos as the global pandemic pushes shuttered facilities toward collapse, officials sayA tiger rests inside its enclosure at the zoo in Bandung, West Java. 'Most zoos relied on ticket sales so when they closed everything collapsed,' said Indonesian Zoo Association spokesman Sulhan Syafi'iA worker feeds leaves to a tapir at the zoo in Bandung, West Java on April 25. This month, a German zoo director warned some animals might have to be sacrificed to feed others, and Indonesia's zoo association acknowledged a similar 'worst-case scenario'