Թրամփը չի բացառել Մայքլ Ֆլինի վերադարձն ԱՄՆ աշխատակազմ. Интерфакс

06:54 • 01.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Ազգային անվտանգության հարցով իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի վերադարձն իր աշխատակազմ։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։

«Ես, իհարկե, պատրաստ կլինեի դիտարկել նման հնարավորությունը»,֊ ասել է Թրամփը Սպիտակ տանը տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ֆլինը «զոհ» էր դարձել 2016֊ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետաքննությանը։

Ըստ Թրամփի՝ ամեն ինչ գնում է նրան, որ Ֆլինից կարող են հանել բոլոր մեղադրանքները, և այդ հանգամանքը վերջինիս համար հետադարձ ճանապարհ կբացեր դեպի Սպիտակ տուն։