Կորոնավիրուսով հիվանդներից 454-ն ունեն թոքաբորբ, 63-ի վիճակը ծանր է, 28-ինը՝ ծայրահեղ ծանր, արհեստական շնչառության սարքին միացված է 5 հոգի․ ԱՆ խոսնակ
Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասին տեղեկություն է հայտնում ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
Նա, ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կորոնավիրուսային հիվանդությամբ քաղաքացիների առողջական վիճակների մասով ունենք հետևյալ պատկերը.
Թոքաբորբ ունեցող` 454 հոգի
Ծանր վիճակում` 63 հոգի
Ծայրահեղ ծանր վիճակում` 28 հոգի
Արհեստական շնչառության սարքին միացված` 5 հոգի։
Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 125 նոր դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2273-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 33 է, ընդհանուր առողջացածներինը՝ 1010, փաստացի բուժվողներինը՝ 1227: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 23142 քաղաքացի:
Նշենք, որ կորոնավիրուսի հետևանքով առ այսօր Հայաստանում գրանցվել է մահվան 33 դեպք։










