Աֆրիկայում կորոնավիրուսի հետևանքով 1691 մարդ է մահացել. վարակման դեպքերի թիվը հասել է 40 635-ի

15:55 • 02.05.20

Աֆրիկայում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1691 մարդ, վարակման դեպքերի թիվը հասել է 40,635-ի, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային ներկայացուցչությունը Twitter-ում:

«COVID-19-ի ավելի քան 40 հազար դեպք է հաստատվել Աֆրիկա մայրցամաքում, և արձանագրվել է վարակի հետևանքով ավելի քան 1600 մահ»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

Աֆրիկայում ամենաշատ դեպքերն արձանագրվել են ՀԱՀ-ում (5951), Եգիպտոսում (5895), Մարոկկոյում (4529) և Ալժիրում (4154): Երկու հազար դեպքերի շեմն անցել են Նիգերիան (2170), Գանան (2074) և Կամերունը (2069): Կան նաև մի շարք երկրներ, որտեղ հայտնաբերվել է COVID-19 վարակի ավելի քան հազար դեպք, դրանք են՝ Գվինեան (1537), Կոտ դ’Իվուարը (1275), Սենեգալը (1024) և Ջիբութին (1097): 

Ընդ որում, մահվան ամենաշատ դեպքերն արձանագրվել են Ալժիրում՝ 453, Եգիպտոսում՝ 406, Մարոկկոյում՝ 171, Հարավաֆրիկյան Հանրապետությունում մահացել է 116 վարակակիր: