Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվն անցել է 240 000-ը․ Worldometer

16:06 • 02.05.20

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 240 000-ը, գրանցվել է վարակման 3 421 207 դեպք, ապաքինվել է 1 093 021 մարդ։ Այս մասին վկայում են worldometer առցանց թարմացվող կայքի տվյալները։ 

Եվրոպայում վարակակիրների թվով Իսպանիան առաջ է անցել Իտալիայից: Երկրում գրանցվել է կորոնավիրուսի 245 567 դեպք, 25 100-ը՝ մահվան ելքով։ 

Իտալիան մահվան ելքով դեպքերի թվով առաջատարն է մնում․ երկրում գրանցվել է վարակման 207 428 դեպք, մահացել է 28 236-ը։ 

Գերմանիայում գրանցվել է 164 077 դեպք (մահացել է 6 736-ը), Ֆրանսիայում՝ 167 346 (մահացել՝ 24 594-ը):

Ասիայում առաջին տեղում Չինաստանն է, որտեղ նախորդ տարի դեկտեմբերից գրանցվել է մահվան 4 633 դեպք, հաստատվել է վարակման 82 875 դեպք: 

Իրանում զոհերի թիվը հասել է 6 156 -ի, վարակակիրների թիվը 96 448 է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է, որտեղ արձանագրվել է 1 131 856 դեպք, որոնցից 65 782-ը՝ մահվան ելքով։

Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 212 երկրում: