Շիրակի մարզի գազալցակայաններից մեկում մեքենան լիցքավորելիս պայթել է, 40-ամյա լիցքավորողը տեղում մահացել է. shamshyan.com

22:17 • 02.05.20

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. տեղեկացնում է shamshyan.com-ը:

Սեպասար գյուղի վարչական տարածքում գործող գազալցակայանում ՎԱԶ-2121 մակնիշի 11 OՍ 224 համարանիշի ավտոմեքենայի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով 1 հոգի մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածը նշված գազալցակայանի 40-ամյա լիցքավորողն է:

Պայթյունի հետևանքով վնասվել են նաև այդ պահին լիցքավորվող ՎԱԶ-2107 մակնիշի 36 QV 984 համարանիշի ավտոմեքենան և լիցքավորման բաժանարար պաշտպանիչ պատերը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: