Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է 1 մարդ. Worldometers

04:30 • 02.05.20

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ընդամենը 1 մարդ, մահվան դեպքեր չեն արձանագրվել: Այս մասին վկայում են Worldometers կայքի տվյալները:

Նշվում է, որ հիվանդանոցում շարունակում է մնալ 557 մարդ, որոնցից 37-ը գտնվում են ծանր վիճակում:

Հիշեցնենք, որ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 82 875 դեպք, ապաքինվել է 77 685 մարդ: Ընդհանուր մահերի թիվը 4 633 է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: