Ֆրանսիայում երկու աշխարհամարտ տեսած 106-ամյա կինը հաղթել է կորոնավիրուսին. TACC

03:19 • 02.05.20

Ֆրանսուհի Էլեն Լեդեֆրը, որի 106 ամյակը լրացել է նախորդ տարվա ամռանը, կարողացել է հաղթահարել կորոնավիրուսի վարակը: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը:

Բարեկամներ չունեցող և ծերանոցում ապրող կնոջ մոտ հիվանդությունը հայտնաբերվել էր դեռևս ապրիլի 15-ին: Ախտանշաններն էին՝ բարձր ջերմություն և թուլություն: Լեդեֆրը կարողացել է ապաքինվել հիվանդությունից և այժմ իրեն բավականաչափ լավ է զգում:

Նշվում է, որ 106-ամյա կինը ծնվել է Առաջին աշխարհամարտի մեկնարկից մի քանի օր առաջ: Երբ ողջ աշխարհում տարածվել է «իսպանկա» համաճարակը, որից մահացել է շուրջ 50 մլն մարդ, Էլենն այդ ժամանակ 5 տարեկան է եղել: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա իր մայրիկի հետ ոտքով հեռացել է Ֆրանսիայի օկուպացված գոտուց: