Ֆրանսիայում երկրորդ օրն անընդմեջ զգալիորեն նվազել է կորոնավիրուսից մահացության մեկօրյա ցուցանիշը

23:59 • 02.05.20

Ֆրանսիայում նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացածների թիվը համաճարակի բռնկման պահից ի վեր հասել է 24 760-ի: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:

Նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ վերջի մեկ օրում 166 մահվան նոր դեպք է գրանցվել, որը նվազագույն ցուցանիշն է բավականին երկար ժամանակահատվածում: Նախօրեին հաղորդվում էր 218 մահվան դեպքի մասին: 

Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում վարակվել է 168 396 մարդ, որոնցից 50 562-ն ապաքինվել են: