Իտալիայում կորոնավիրուսից մահացության 24-ժամյա ցուցանիշը կրկին բարձրացել է

22:42 • 02.05.20

Կորոնավիրուսով պայմանավորված հիվանդության հետևանքով մահացածների թիվը վերջին մեկ օրում կրկին մոտեցել է 500-ին:

Ինչպես հայտնում է ТАСС-ը՝ մեջբերելով Քաղաքացիական պաշտպանության գործակալության հրապարակած տվյալները, մեկ օրում «Քովիդ-19»-ից մահացել է 474 մարդ: Մայիսի 1-ին մահացության ցուցանիշը կազմել էր 269 մարդ:

Համաճարակի բռնկման պահից ի վեր երկրում մահացել է 28 710 մարդ: Գերատեսչության հաղորդմամբ՝ ապաքինված հիվանդների թիվը վերջին մեկ օրում կազմել է 1665՝ հասնելով մոտ 80 000-ի:

Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 209 328-ի, մեկ օրում այդ թիվն ավելացել է 1900-ով: