Լուկաշենկոյի խոսնակը հայտնել է, թե ինչու բելառուս առաջնորդը կորոնավիրուսի թեստ չի հանձնել

23:53 • 02.05.20

Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը հայտնել է, ոչ Ալեքսանդր Լուկաշենկոն կորոավիրուսի թեստ հանձնելու կարիք դեռևս չի ունեցել, քանի որ իրենց լավ է զգում:

«Հստակ գիտեմ, որ նախագահը դեռևս կորոնավիրուսի թեստ չի հանձնել: Դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չկա: Գործնականում գյուղում է ապրում, երկար տարիներ է, ինչ չի փոխել իր սովորությունները, առողջ ապրելակերպ է վարում, նա ամուր իմունիտետ ունի և իրեն լավ է զգում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է բելառուս առաջնորդ խոսնակը:  

Բելառուսում, որտեղ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 15 828-ի, կարանտին չի սահմանվել, բաց են դպրոցներ, իսկ ապրիլի 25-ին երկրում համազգային շաբաթօրյակ է անցկացվել: Բացի այդ, Հաղթանակի օրվա տոնակատարության նախապատրաստություններ են ընթանում: