Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին «ՎԱԶ-21099» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ինտերնետի հենասյանը և շրջվել․ վարորդը հոսպիտալացվել է

13:27 • 02.05.20

Մայիսի 2-ին, ժամը 07:50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արսեն Օ., ծնված 1995 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ինտերնետի հենասյանը և շրջվել:

Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արթիկի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և տուժածին մոտեցրել շտապօգնության մեքենանային: