Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9623, մահվան՝ 57 նոր դեպք

13:30 • 02.05.20

Ռուսաստանում նախօրեին կորոնավիրուսով վարակման 9623 նոր դեպք է գրանցվել, ինչը համավարակի ամբողջ ընթացքում գրանցված դեպքերի ռեկորդային աճ է համարվում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Անցյալ օրվա ընթացքում կորոնավիրուսից երկրում մահացել է 57, ապաքինվել՝ 1723 մարդ։

Համավարակի սկզբից երկրում կորոնավիրուսով վարակվել է 124 054, հիվանդությունից մահացել է 1222, ապաքինվել՝ 15 013 մարդ։ Հայտնի է, որ նոր վարակակիրների գրեթե 47 տոկոսը որևէ ախտանշան չունի։

Վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 5358, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 807, Սանկտ Պետերբուրգում՝ 323 դեպք։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով ավելի քան 3 413 169 միլիոն մարդ է վարակվել, գրանցվել է մահվան 239 711 դեպք։

Վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, այնուհետև հաջորդում են Իսպանիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։