Թրամփը հերթական անգամ հրաժարվել է խոսել Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է խոսել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի առողջական վիճակի մասին: Տեղեկացնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ին:
«Ես չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- ասել է Թրամփը՝ ի պատասխան «կենդանի՞ է արդյոք Կիմ Չեն Ընը» հարցին:
Հիշեցնենք, որ հյուսիսկորեացի առաջնորդի առողջական վիճակի վատթարացման մասին լուրեր էին հայտնում ճապոնական և հոնկոնգյան աղբյուրները, երբ վերջինս ապրիլի 11-ից չէր երևացել հանրության առաջ և ապրիլի 15-ին չէր մասնակցել պապի ծննդյան 108-րդ տարեդարձին նվիրված արարողությանը:










