Բորիս Ջոնսոնն ու իր ընտրյալը իրենց նորածնին անվանել են բրիտանացի վարչապետին կորոնավիրուսից բուժած բժիշկների անուններով. The Guardian
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու իր ընտրյալը՝ Քերի Սայմոնդսը իրենց նորածին որդուն անվանել են Ուիլֆրեդ Լորի Նիկոլաս: Այս մասին Սայմոնդսը հայտնել է ինսթագրամյան էջում:
«Ոիլֆրեդ՝ Բորիսի պապիկի պատվին, Լորին՝ իմ պապիկի, իսկ Նիկոլասը Նիկ Փրայսի և Նիկ Հարթի պատվին է, 2 դոկտորների, որոնք նախորդ ամիս փրկեցին Բորիսի կյանքը»,- Սայմոնդսի խոսքերն է մեջբերում The Guardian պարբերականը:
Փրայսը և Հարթը շնորհավորել են երեխայի ծննդյան կապակցությամբ և հայտնել, որ մեծ պատիվ է այդկերպ երախտագիտության արժանանալը:
Meduza-ի հաղորդմամբ՝ Ջոնսոնն ու Սայմոնդսը նշանադրվել են 2019-ի վերջին: Իրենց որդին՝ Ուիլֆրեդ Լորի Նիկոլասը ծնվել է ապրիլի 29-ին: Վարչապետի համար նա 6-րդ երեխան է, իսկ իր ընտրյալի՝ առաջնեկը:










