Բոլիվիայում ՌՕ ուժերի ինքնաթիռ է կործանվել. մահացել է 6 մարդ
Բոլիվիայում շաբաթ տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով 6 մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հավելելով, որ կործանված ինքնաթիռը պատկանելիս է եղել երկրի Ռազմաօդային ուժերին:
Pagina Siete թերթի տվյալներով՝ Բենի դեպարտամենտում կործանված ինքնաթիռը ուղևորվել է Սանտա Կրուս: Օդանավում գտնվելիս է եղել 6 մարդ՝ 2 օդաչու և Իսպանիայից եկած 4 ուղևոր, որոնք պետք է վերադառնային միջազգային օդանավակայան՝ հայրենիք վերադառնալու համար:
Ինչպես սոցցանցերում հաղորդել է Բոլիվիայի Պաշտպանության նախարարությունը՝ նախարար Ֆերնանդո Լոպեսն իր ցավակցությունն է հայտնել օդաչուների ընտանիքին, որոնք «զոհվել են իրենց պարտականություններն իրականացնելիս»:










