Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 589-ի
Վրաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 նոր դեպք, վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 589-ի: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Երկրում կորոնավիրուսով վարակման հետևանքով մահացել է 8 մարդ:
Վրաստանում կարանտինային գոտիներում է գտնվում 5066 մարդ, հիվանդանոցներում` 528 մարդ:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 3.496.707 է, մահացել է 244.870 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 212 երկրում: Համաճարակի բռնկման մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել են դեկտեմբերի 31-ին:










