Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման անդամները 11 մարդ են սպանել

13:00 • 03.05.20

Իրաքի հյուսիսային Սալահ-Էդ-Դին նահանգում «Իսլամական պետություն» ահաբեկչական ծայրահեղ խմբավորման կատարած հարձակման հետևանքով 11 մարդ է մահացել: Այս մասին մայիսի 3-ին տեղեկացրել է russian.news.cn կայքը:

Նահանգի իրավապահ մարմիններում առկա աղբյուրից պարզ է դառնում, որ զինյալները շաբաթ օրը վաղ առավոտյան գրոհել են իրաքյան շիաների Ալ-խաշդ աշ Շաաբի տոհմային աշխարհազորայինների խմբավորման բազայի վրա: Տոհմային աշխարհազորայիններից 11 մարդ է մահացել: Անվտանգության ուժերի ժամանումից հետո ահաբեկիչները թաքնվել են:

2017 թվականին Իրաքը հայտարարել էր երկրի տարածքում ԻՊ-ի նկատմամբ պատմական հաղթանակ տանելու մասին, բայց այստեղ շարունակում են ծայրահեղական տարրեր մնալ, որոնք պարբերաբար նմանատիպ հարձակումներ են իրականացնում: