Գուրգեն Խաչատրյանը կկալանավորվի. դատարանը հրապարակել է որոշումը․ պաշտպան (տեսանյութ)
Կարծում եմ՝ բոլորը կզարմանային, որ ասեի՝ չի բավարարվել կալանավորման միջնորդությունը, որովհետև ի սկզբանե մտքովս չէր էլ անցել, որ կարող է նման բան լինել։ Այն պրոցեսները, որոնք տեղի ուենցան Գուրգեն Խաչատրյանի հայտարարությունից հետո, վկայում էին այն մասին, որ կալանավորումն անխուսափելի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ucom ընկերության սեփականատերերից Գուրգեն Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Նա ընդգծեց, որ շատ յուրահատուկ զուգադիպություններ կան՝ կապված դատարաների ընտրության հետ: «Գագիկ Խաչատրյանի հետ կապված բոլոր միջոնրդությունները քննում է մեկ դատավոր Շենգավիթ նստավայրում ու այնպես ստավեց, որ այդ դատավորի արձակուրդի ժամանակ Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացումը տեղափոխվեց այս նստավայր և մակագրվեց այն դատավորին, որը քննում էր Գուրգեն Խաչատրյանի միջնորդությունը: Երբ Կարեն Խաչատրյանի նկատմամբ մեկ անգամ արդեն գրավ կիրառվեց Շենգավիթի նստավայրում, հաջորդ երկարացման դեպքում նորից այս դատարանում նույն դատարանին մակագրվեց, ով նորից կալանքի ժամկետը երկարացրեց: Գուրգեն Խաչատրյանի գործը նույն զուգադիպությամբ նույն դատավորին մակագրվեց: Այստեղ ես ուղիղ միտում եմ տեսնում դատարանի նախագահի կողմից մակագրությունների հետ կապված: Այն փաստը, որ կա նույն դատավորին մակագրություններ, սա արդեն խնդիր է»,- ասաց նա:
Նա ընդգծեց, որ Գուրգեն Խաչատրյանին աբսուրդ մեղադրանքներ են առաջադրել, որոնք չեն դիմանում քննադատության: «Օրինակ՝ նույն կաշառքի դրվագով մի կարևոր փաստ եմ ուզում արձանագրել. ասում են՝ Սեդրակ Առուստամյանը փոխառություն է տվել Գուրգեն Խաչատարյանին և տոկոսները չի ստացել, հետևաբար կաշառք է: Եկեք իրավիճակ պատկերացնենք, որ տոկոսներն այս ընթացքում տար, արդյոք որևէ մեկը կպնդե՞ր, որ կաշառք է, իհարկե, ոչ: Այդ պայմանագրի մեջ կետ կա, որ նշվում է, որ տոկոսները վերադարձվում է փոխառության վերադարձման օրը, ամբողջությամբ: Այսպես է նշված, որովհետև կոնկրետ գործարքի համար է գումարը տրվել, գույք է ձեռք բերվել, որը վերակառուցվում է և պետք է վաճառվի, վաճառքից հետո ամբողջ տոկոսներով հանդերձ պետք է վճարվի»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց՝ այսինքն՝ այդ փուլը դեռևս կա, և սա դիտարկում են կաշառք: Նա սա անթույալտրելի համարեց, որովհետև ըստ նրա, այդ կերպ պետությունը միջամտում է մասնավոր բիզնեսի գործունեությանը և ընդհանարապես ցույց է տալիս, որ ցանկացած պահի որևէ մեկը որևէ մեկի հետ բիզնես գործունեություն է անում ու եթե հանկարծ ազգականների շրջապատում լինի պաշտոնատար անձ, ուրեմն դա կդիտարկվի կաշառք, այն էլ առանձնապես խոշոր չափերով:
Երեմ Սարգսյանն ընդգծեց, որ դատարանների մասով լուրջ խնդիր կա, հատկապես այն դատավորների, որոնք ընդհանրապես վեթինգի կարիք չեն զգում՝ ըստ այն մարմինների, որոնք դրա մասին հայտարարում են, որովհետև դրանք իրենց սիրելի դատավորներն են: «Մոտ տասը խուզարկություն է կատարվել այս տասը օրվա մեջ Գագիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին պատկանող գրասենյակներում, բնակարաններում: Միջնորդություն էր ներկայացվել կոնկրետ դատավորին, որ անձ էին փնտրում և փաստաթղթեր, դատարանը որոշել էր՝ անձի մասով կարող են խուզարկություն կատարել, փաստաթղթերի մասով մերժել էր: Վարույթն իրականանցող մարմինը օրենքի համաձայն պետք է վերաքննիչ բողոք ներկայացներ դատավորի որոշման դեմ, բայց որոշել էին, որ եթե այս դատավորը չբավարարեց, կտան այն դատավորին, որը կբավարարի ու ընդամենը րոպեներ անց միջնորդությունը տվել էին այլ դատավորի, որը այդ նույն միջնորդությունը նաև փաստաթղթերի մասով բավարել էր: Հիմա, եթե սա կարող է դատավորների անկախության մասին խոսել, սա ճնշումների մասին չի խոսում, ապա այստեղ որևէ այլ ասելիք չկա»,- ասաց նա:
Անդրադառնալով Գուրգեն Խչատրյանին, Երեմ Սարգսյանն ասաց, որ ցանկացածի մոտ պետք է հարց ծագի, երբ 2019 թվականի փետրվարից քննություն էր կատարվում և Գուրգեն Խաչատրյանն ու մյուսներն ամեն ձևով նպատսում էին գործի քննությանը, փաստաթղթեր էին ուզում ներկայացնում էին, կանչում էին ներկայանում էին ցուցմունքներ էին տալի, ինչու հանկարծ մեկ տարի մի քանի ամիս անց որոշվեց, որ արդեն պետք է կալանավորվի:
«Ինչո՞ւ են հիմա ուզում բիզնես գործունեություն իրականացնող երիտասարդ անձնավորությանն այսպիսի առանձնապես ծանր հանցագործություններով մեղադրել ու կալանավորել, ի՞նչն էր խանգարում լինել ազատութան մեջ, այս հոդվածներով էլի մեղադրանք առաջարդվեր, քննություն կատարվեր, երբ կհաստատվեր, դատարանը դատավճիռ կկայանցեր՝ ազատազրկում, այդ ժամանակ էլ կազատազրկեին: Ինչո՞ւ են նախապես պլանավորում և զրկում ընտանիքի կողքին գտնվելու և բիզնես գործունեությամբ զբաղվելու հնարավորությունից, նպատակը ինչո՞ւմն է: Ես այստեղ տեսնում եմ ոչ իրավաչափ նպատակներ, բացառում եմ, որ այստեղ կարող են լինել օրինական նպատակներ, որովհետև օրինական նպատակների պարագայում մարդն ազատության մեջ էր և ոչ մի խնդիր չկար»,- ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ Գուրգեն Խաչատրյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել այն մասին, որ սրանք ուղղորդված անօրինական որոշումներ են և չի ցանկանում սրա մասնակիցը լինել, հետևաբար արձանագրենք,որ չկա այստեղ իրավական գործընթացներ, նպատակներն այլ են, ինչի մասին արձանագրել էր Գուրգեն Խաչատրյանը իր հայտարարության մեջ:
Նա հավելեց, որ եթե նույնիսկ այսօր դատավորը որոշեր, որ Գուրգեն Խաչատրյանը չպետք է կալանավորվեր, կգտնվեր մեկ այլ դատավոր, որը կբավարարեր միջնորդությունը և կալանավորելու որոշում կկայացներ:
Մանրամասները՝ տեսանյութում:










