Հարավային Կորեայում կորոնավիրուսից ապաքինված հիվանդների կրկնակի թեստը «կեղծ դրական արդյունք» է ցույց տվել. ԱՀԿ-ն մեկնաբանել է պատճառը. The Guardian

22:16 • 03.05.20

Հարավային Կորեայում «Քովիդ-19» կորոնավիրուսից ապաքինված հիվանդների մոտ հիվանդության «կրկնակի ախտորոշումն» իրականում կեղծ է եղել: Ինչպես փոխանցում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաճարակաբան, վարակիչ հիվանդությունների գծով փորձագետ Մարիա Վան Կերխովը:

Բժշկուհու խոսքով՝ ապաքինված հիվանդների թեստերը բուժվելուց հետո դրական արդյունք են ցույց տվել թոքերում առկա մահացած բջիջների պատճառով:

«Բացասական արդյունքն ստանալուց օրեր և նույնիսկ շաբաթներ անց մի քանի հիվանդների մոտ թեստավորումը կրկին դրական արդյունք էր ցույց տվել: Իրականում` այն ինչ տեղի է ունեցել, կապված է թոքերի հետ: Բուժումից հետո թոքերում կան մահացած բջիջներ, որոնք դեռ երևում են և դրական արդյունք են տալիս ներմաշկային կորոնար միջամտության հետազոտության ժամանակ: Դա վարակիչ հիվանդություն չէ, դա վիրուս չէ, այլ բուժման ընթացքի մի մասն է»,- բացատրել է մասնագետը:

Հիշեցնենք, որ ապրիլի կեսերին Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակված 141 հիվանդների թեստը ապաքինվելուց հետո կրկին դրական արդյունք էր տվել: