Այսօր չենք կարող խոսել համաճարակի հաղթահարման մասին, դեռ 1 տարի կունենանք նոր դեպքեր. Ն. Փաշինյանը, Տ. Ավինյանը և Ա. Թորոսյանը՝ ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին (տեսանյութ)

17:03 • 03.05.20

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադառնում են ՀՀ-ում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին, սահմանափակումների մասնակի վերացմանը և հետագա քայլերին: 

Մայիսի 4-ից կորոնավիրուսով պայմանավորված որոշակի սահմանափակումներ կհանվեն։ Շատ ակնառու պետք է լինի այն երկրների փորձը, որոնք սահմանափակումների չեն գնացել։ Այսպիսի օրինակ բերեց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը:

«Ինչ վերաբերում է վարակի զարգացմանը, փաստացի շատ երկրների փորձը ցույց է տալիս, որ բարձր ջերմաստիճանի դեպքում ևս վարակը շարունակում է տարածվել։ Նոր շրջանը, որ մենք մտնում ենք, պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների պատասխանատվությունից, իհարկե ունենք նաև պատասխանատվությունը չկատարելու դեպքում պատժիչ միջոցներ, բայց նպատակն օջախներ չստեղծելն է»,- ասաց Ավինյանը։

Փաշինյանը հավելեց, որ պարետատունը կշարունակի գործել, սակայն համաճարակի ընթացքում քաղաքացին ևս պատասպանատու է։ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ պետք է պաշտպանվել վարակից ու մտածել նաև մյուսներին չվարակելու մասին։