Մինչև մյուս տարվա մարտ-ապրիլ ամիսները կորոնավիրուսի դեպքեր ունենալու ենք. մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն է. Նիկոլ Փաշինյան

17:45 • 03.05.20

Մայիսի 4-ից կորոնավիրուսով պայմանավորված սահմանված սահնանափակումների զգալի մասը հանվում է։ Այդ թեմայով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկում է անցկացնում ՀՀ փոխվարչապետ, գլխավոր պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ:

«Մենք մինչև մյուս տարվա մարտ֊ապրիլ ամիսները պետք է ունենանք կորոնավիրուսի նոր դեպքեր և մեր խնդիրը վաղվանից համակեցության պայմաններ ապահովելն ու կորոնավիրուսի հետ համատեղ ապրելն է»,- ասաց Փաշինյանը։ 

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 113 նոր դեպք, մահվան՝ 2 դեպք։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2386-ի, մահվան դեպքերինը՝ 35-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 25 է, մահվան դեպքերը՝ 2-ը: Ընդհանուր առողջացածներինը՝ 1035, փաստացի բուժվողներինը՝ 1312: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 24177 քաղաքացի: