Թրամփը հայտնել է, որ ուրախ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջ և առողջ լինելու համար

04:42 • 03.05.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ուրախ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջ և առողջ լինելու համար: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ հղում անելով Թրամփի թվիթերյան գրառմանը:

«Անձամբ ես ուրախ եմ, որ իր հետ ամեն ինչ կարգին է»,- գրել է նա: Այդ հաղորդագրությանը Թրամփը կցել է նաև մոտ 1 օր առաջ հյուսիսկորեական ԶԼՄ-ներում տարածված լուսանկարը, որում Կիմ Չեն Ընը երկար դադարից հետո ներկայացել է հանրությանը և ժպտում է:

Շանաթ հյուսիսկորեական ԶԼՄ-ները երկրի առաջնորդի մասնակցությամբ կադրեր էին հրապարակել, որոնք արվել էին Սունչհոն քաղաքում: Նա հանրության առաջ չէր երևացել սկսած ապրիլի 11-ից: Ավելի ուշ նաև հրապարակվել էին տեսակադրեր: