ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է կորոնավիրուսի ախտորոշիչ թեստ հանձնել

05:32 • 03.05.20

ԱՄՆ Կոնգրեսը հրաժարվել է օրենսդիրների շրջանում կորոնավիրուսի ախտորոշիչ թեստեր հանձնելու Միացյալ Նահանգների վարչախմբի առաջարկից: Այս մասին հայտնում է Kp.ru-ն:

Կոնգրեսի որոշման մասին հայտարարել են Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին և Սենատում հանրապետականների մեծամասնության առաջնորդ Միտչ Մաքքոնելը:

Հաղորդվում է, որ այս պահի դրությամբ դեռևս չի հաղորդվում է, թե ինչ պատճառով է Կոնգրեսը հրաժարվել թեստավորումից:

 

Օրենսդիրները նկատում են, որ ԱՄՆ բնակչության թեստավորումը նոր թափ է հավաքում և Կոնգրեսը ցանկանում է հետագայում նույնպես միջոցներն ուղղել «առաջնագծում գտնվողներին»: Իրենց կարծիքով՝ այդտեղ դրանք առավելագույնս օգտակար կլինեն: