Բոսնիան և Հերցեգովինան թույլ չի տվել ռուսաստանցի ռազմական բժիշկներին երկիր մուտք գործել. Meduza
Բոսնիայի և Հերցեգովինայի Անվտանգության նախարարությունը հրաժարվել է երկիր մուտք գործելու թույլտվություն տալ ռուս ռազմական բժիշկներին: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում, փոխանցում է Meduza-ն:
Հաղորդվում է, որ խմբում 24 բժիշկ է ընդգրկված եղել, ինչպես նաև 5 մասնագիտացված ավտոմեքենա: Ռուսաստանցիները ծրագրում էին ախտահանում իրականացնել Մոստար քաղաքում երկրի Նախագահության ղեկավարներից մեկի՝ Դրագան Չովիչի խնդրանքով:
Անվտանգության նախարարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ երկիր ռուսաստանցիների մուտքը պետք է հաստատված լինի Նախագահության կոլեկտիվ որոշմամբ, քանի խոսքը ռազմական ստորաբաժանման մասին է:










