Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 22 հազարը. РИА Новости
Մեքսիկայի իշխանությունները երկրում նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված թարմացված վիճակագրություն են ներկայացրել, ըստ որի՝ 1 օրում վիրուսի հետևանքով մահացել է 89 մարդ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Մեքսիկայում ընդհանուր առմամբ վարակված է 22088 մարդ, ընդ որում՝ վարակվածներից մեծ մասի մոտ հիվանդությունն ուղեկցվում է ախտանշաններով: Վարակվածներից 6580-ը ակտիվ հիվանդության փուլում է:
Հիշեցնենք, որ Մեքսիկայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 28-ին: ԱՀԿ-ն մարտի 11-ին նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը համավարակ է անվանել:










