Սյուզաննա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սյուզաննա Բարսեղյանին վարչապետի օգնական նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Սյուզաննա Բարսեղյանին նշանակել վարչապետի օգնական»,- ասվում է որոշման մեջ:
Սյուզաննա Բարսեղյանը սոցիոլոգ է, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ:










