Արցախի պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում հերձումներ չեն իրականացվում

14:38 • 04.05.20

Արցախի պարետի որոշմամբ՝ կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում հերձումներ չեն իրականացվում։

Մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը հարազատին է հանձնվում փակ դագաղով։

Ըստ այդ որոշման՝ մահացած անձի իրերը վառելու անհրաժեշտություն չկա, դրանք ախտահանվում են։