Հոնկոնգի կառավարությունը բոլոր բնակիչներին բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակներ կբաժանի

13:43 • 04.05.20

Հոնկոնգի կառավարությունը մտադիր է բոլոր բնակիչներին կորոնավիրուսային վարակի տարածումը զսպելու համար անվճար բազմակի օգտագործման պաշտպանիչ դիմակներ բաժանել: Այս մասին հայտնում է South China Morning Post թերթը։

Ընդհանուր առմամբ, մեգապոլիսի իշխանությունները հույս ունեն այդ կերպ բաժանել մոտ 7,5 մլն բարձրորակ պաշտպանիչ դիմակ։

«Ցանկանում ենք, որ յուրաքանչյուրն ունենա հուսալի բազմակի օգտագործման դիմակ», - հրատարակությունը մեջբերել է Հոնկոնգի նորարարությունների և տեխնոլոգիաների դեպարտամենտի ներկայացուցչի խոսքը:

Միևնույն ժամանակ, համավարակային իրավիճակը Հոնկոնգում կայունացել է։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում այստեղ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր գրեթե չեն արձանագրվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 1041 է, գրանցվել է մահվան 4 դեպք։