ԱԺ-ում եղել է կորոնավիրուսի վարակակրի կոնտակտ, նա մեկուսացվել է

15:36 • 04.05.20

ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե ԱԺ պատգամավորներին թեստավորելու անհրաժեշտություն կա՞:

«Նա մեկուսացվել է, և այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում: Կարող է Առողջապահության նախարարությունում լինի վարակակրի կոնտակտ, որը կմեկուսացվի, ինչպես մնացած բոլոր տեղերում: Տնտեսվարող սուբյեկտի անունը որևէ բան չի փոխում գործողությունների առումով»,-նշեց նա՝ հավելելով, որ բոլորը, ովքեր կունենան մեկուսացման կարիք, կմեկուսացվեն՝ անկախ աշխատանքի վայրից:

Նա նշեց նաև, որ ժամանակի ընթացքում թեստավորման թվերն ավելանում են:

Հիշեցնենք, որ այս պահին ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2507-ի, մահվան դեպքերինը՝ 39-ի: Այսօրվանից թուլացվել են մի շարք սահմանափոկումներ, թույլատրվել է քաղաքացիների ազատ տեղաշարժը: