Հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ լեռնային պայմաններում անցկացրել են մարտավարական մասնագիտական վարժանքներ
Անհատական վարժվածության և խմբերի փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ լեռնային պայմաններում անցկացրել են մարտավարական մասնագիտական վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խմբերի կազմում զինծառայողները ցուցադրել են մասնագիտական հատուկ հնարքներ, ստուգվել է նրանց անհատական պատրաստության աստիճանը:










