ԱՄՆ-ում 9-16 տարեկան անչափահասներից կազմված ավազակախումբը 46 ավտոմեքենա է առևանգել 14 վաճառասրահներից

20:18 • 04.05.20

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 19 անչափահասներից կազմված ավազակախումբը 46 ավտոմեքենա է գողացել վաճառքի սրահներից:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, նրանց հաջողվել է ընդհանուր առմամբ 1 138 718 դոլարի նոր տրանսպորտային միջոցներ առձևանգել՝ ներխուժելով 14 վաճառասրահներ:

Ավազակախմբի անդամների տարիքը տատանվում է 9-16 սահմանում: Մեքենաների կողոպուտը սկսվել է մարտի 17-ից: 

Տեղի ոստիկանական բաժանմունքի հաղորդմամբ՝ անչափահասներին հաջողվել է գտնել, սակայն հաշվի առնելով վերջիններիս տարիքը՝ նրանց չի կարելի ձերբակալել, ոչ էլ մեղադրանք առաջադրել:

Բացի այդ, իրավապահները կարողացել են դուրս գալ 19-ամյա Միքեալ Ստյուարտ Բինսի հետքի վրա, որի ավտոտնակում հայտնաբերվել է գողացված մեքենաներից մեկը և որին կասկածում են ավազակախմբի գործողությունները ղեկավարելու մեջ: Նրան ձերբակալել են: