Չինաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը 3 նոր դեպք
Չինաստանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ընդամենը երեք նոր դեպք, բոլոր վարակակիրներն արտասահմանից են ժամանել։ Շանհայում գրանցվել է վարակման երկու, իսկ Շանդուն նահանգում՝ մեկ նոր դեպք, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում տալով ՉԺՀ առողջապահական պետական կոմիտեի հայտարարությանը։
Միևնույն ժամանակ չինական տարածքներում՝ մայրցամաքային մասից դուրս, գրանցվել է վարակման ևս 4 նոր դեպք, բոլորը՝ Թայվանում։
Հանձնաժողովը նախօրեին նաև հայտնել է 13 առանց ախտանշանի դեպքի մասին, որը 1-ով ավել է նախորդ օրը գրանցված դեպքերից։
Հայտնի է, որ դեկտեմբերից սկսած՝ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 4633 մարդ, գրանցվել է վարակման 82 880 նոր դեպք, որից 1675-ը՝ արտերկրից բերված։










