ԵԱՏՄ-ն կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագիր է մշակել
ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսպոտրեբնադզոր» դաշնային ծառայության նախաձեռնությամբ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները կորոնավիրուսի և այլ վարակային հիվանդությունների տարածումը կանխելու ծրագիր են պատրաստել: Այս մասին ասվում է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:
Վարակային սպառնալիքների կանխարգելման և դրանց արագ արձագանքման համար երկրները պայմանավորվել են միջպետական ուսումնական վարժություններ և գիտական հետազոտություններ կատարել պատվաստանյութի պատրաստման և ԵԱՏՄ տարածքում ամենաակտուալ վարակային հիվանդությունների դեմ թեստավորման ուղղությամբ:
Նախատեսվում է նաև լաբորատոր հետազոտությունների միասնական մեթոդային մոտեցումներ մշակել և վարակիչ հիվանդությունների օպերատիվ մշտադիտարկման միասնական համակարգ ստեղծել:
Փաստաթղթի ընդունումը ծրագրված է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստում:










