Կորոնավիրուսից աշխարհում մահացել է ավելի քան 250 000 մարդ, վարակվել՝ ավելի քան 3.6 միլիոնը. Worldometers

22:12 • 04.05.20

Նոր տեսակի «Քովիդ-19» կորոավիրուսով պայամանվորված հիվադությունից աշխարհում մահացել է 250 073 մարդ: Այս մասին վկայում են worldometers կայքի տվյալները:

Պարբերաբար թարմացվող տվյալների համաձայն՝ մահացության ամենամեծ ցուցանիշն արձանագրվել է ԱՄՆ-ում, որտեղ մահացել է ավելի քան 69 հազար մարդ: Վարակակիրների թվով առաջատարը ևս ԱՄՆ-ն է. այստեղ համաճարակի բռնկման պահից ի վեր վարակվել է 1 194 542 մարդ, որոնցից ակտիվ վարակակիր են 946 597-ը:

Մահացության մեկօրյա համեմատաբար ցածր ցուցանիշներ են գրանցվել Իսպանիայում, Իտալիայում, Մեծ Բրիտանիայում: Ընդհանուր առմամբ, Եվրոպայում կորոնավիրուսից մահացության առումով առաջատարներն այս երկրներն են (Իտալիա՝ 29 079), (Մեծ Բրիտանիա՝ 28 734), (Իսպանիա՝ 25 428): Նրանց հաջորդում է Ֆրանսիան (24 895):

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3 604 248-ի, որոնցից ապաքինվել են 1 169 405-ը: Ակտիվ վարակակիր է 2 184 770 մարդ: Եվրոպական երկրներին վարակման դեպքերի թվով հաջորդում են Ռուսաստանն ու Թուրքիան:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: