Դելիում վերաբացումից ժամեր անց փակել են ալկոհոլ վաճառող խանութները՝ դրանց դիմաց գոյացած հերթերի պատճառով (տեսանյութ)

20:42 • 04.05.20

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում ոստիկանություն փակել է ալկոհոլային խմիչքներ վաճառող խանութների մի մասը, որոնք նոր էին բացվել մեկուսացման ռեժիմի մեղմացման ֆոնին:

Ինչպես հայտնում է BBC News-ը, նման որոշումիրավապահները կայացրել են, երբ մարդկանց մեծաթիվ հերթեր են գոյացել խանութների դիմաց: Մարդիկ հերթեր են առաջացրել խանութների ու կրպակների բացվելուց ժամեր անց:

Ալկոհոլի վաճառքը Դելիում թույլատրել են ցույցերից հետո, սակայն այս որոշումը հանգերել է մեծ թվով մարդկանց կուտակումների: Նշվում է, որ նման տեսարաններ են ֆիքսել ոչ միայն Դելիում, այլ մի քանի այլ քաղաքներում նույնպես: