«Ես ճիշտ էի»․ Թրամփը հավաստիացրել է, որ հատուկ ծառայությունները 2019թ. նոյեմբերին կորոնավիրուսի վերաբերյալ որևէ նախազգուշացում չեն արել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է մի շարք լրատվամիջոցների այն հայտարարությունները, թե հատուկ ծառայությունները իրեն կորոնավիրուսի վտանգավորության մասին զգուշացումներ են արել դեռևս դեկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
Նախագահը հավաստիացրել է, որ հետախուզական ծառայությունները մինչև 2020 թվականի հունվարը որևէ տեղեկություն չեն ունեցել վարակի մասին․ այս մասին նախագահը մայիսի երեքին գրառում է կատարել թվիթերյան իր օգտահաշվում։
«Հետախուզությունից ինձ նոր հայտնեցին, որ ես ճիշտ էի: Կորոնավիրուսի թեման մինչև հունվարի վերջ չի բարձրացվել․ դրա մասին խոսակցություններից հետո ես Չինաստանից մուտքը դեպի ԱՄՆ արգելել եմ։ Բացի այդ, Պեկինում վիրուսի մասին թռուցիկ կերպով էին արտահայտվում»,- գրել է Թրամփը։
Նա մանրամասնել է, որ մինչ այդ հատուկ ծառայությունները վիրուսին լուրջ չեն վերաբերել։










